Ֆրանսիան անորեքսիկ մոդելների դեմ պայքարի նոր օրենք է ընդունել

14:10 • 18.12.15

Ֆրանսիացի օրենսդիրներն անորեքսիայի դեմ պայքարի շրջանակում ընդունել են նոր օրինագիծ, ըստ որի՝ մոդելներն այսուհետ պարտավոր են իրենց առողջ քաշը հաստատող բժշկական համապատասխան հավաստագիր ունենալ:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, բացի այդ, օրինագիծը պարտադրում է ամսագրերին գործել արդարության սկզբունքով և Photoshop ծրագրով մշակված լուսանկարների վրա անպայման նշել այդ մասին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ օրենքը խախտողներին սպառնում է 75.000 դոլարի տուգանք և մինչև 6 ամսվա ազատազրկում:

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ Ֆրանսիայում 30.000-40.000 կին տառապում է անորեքսիայով։
 

Ֆրանսիան անորեքսիկ մոդելների դեմ պայքարի նոր օրենք է ընդունել