Արդեն հավաքել էի իրերս ու պատրաստվում էի հեռանալ. Ասադը սարկազմով է պատասխանել արևմտյան առաջնորդներին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը NPO2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ արևմտյան երկրները ձգձգում են Սիրիայում պատերազմը՝ երկրում իշխանափոխության հասնելու նպատակով:
«Խնդիրն այն է, որ նրանք դեռ ահաբեկիչներին աջակցություն են ցույց տալիս, քանի որ ցանկանում են, որ երկրում տեղի ունենա իշխանափոխություն, որն իրենք քաղաքական որոշում են կոչում: Այդ պատճառով էլ այս ամենը ձգձգվելու է»,-հայտարարել է նա:
Նա նաև սարկազմով է պատասխանել արևմտյան առաջնորդների՝ իր հարցում դիրքորոշման մեղմմանն ու ասել է, թե «արդեն հավաքել էր իրերն ու պատրաստվում էր հեռանալ», սակայն այժմ «կարող է մնալ»։










