Ազատության հրապարակում գնացողներին մաղթեցին բարի գիշեր, իսկ հերթապահողները հավաքվեցին շտաբի վրանում

20:32 • 18.12.15

Ազատության հրապարակ վերադարձած «Նոր Հայաստանի» երթի մասնակիցները Արթուր Մեսչյանի երաժշտության  ներքո`«չենք լռի , չենք նստի` թևերը ծալած, աչքերը փակած» հարթակում շուրջպար պարեցին, ինչից հետո «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը   գնացողներին ու մնացողներին մաղթեց բարի գիշեր:


Նրանք, ովքեր հերթափոխում են Ազատության հրապարակում, հավաքվել են «Ընդդիմադիր շտաբ» գրությամբ ծածկված վրանում: Դրա վրա տեղադրված է մեկ այլ գրություն ևս`«ծխելն արգելվում է»:


Հիշեցնենք, որ այսօրվա հանրահավաքին հայտարարվեց, որ «Նոր Հայաստանը» Նոր տարին դիմավորելու է Ազատության հրապարակում:


 

Ազատության հրապարակում գնացողներին մաղթեցին բարի գիշեր, իսկ հերթապահողները հավաքվեցին շտաբի վրանում