Պատմության մեջ 2-րդ անգամ Պեկինում վտանգի բարձրագույն մակարդակ է հայտարարվել` օդի աղտոտվածության պատճառով

11:35 • 18.12.15

Պեկինի իշխանություններն այսօր առաջիկա 3 օրվա համար օդի աղտոտվածության վտանգի բարձրագույն` «կարմիր» մակարդակ են հայտարարել, ինչն արվում է գունային սանդղակի ներդրումից ի վեր 2-րդ անգամ։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Պեկինի օդերևութաբանական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ քաղաքի բնակիչներին առաջիկա 3 օրվա ընթացքում արգելվում է մեքենաներից օգտվել: Բացի այդ, նրանք առաջարկել են այդ ընթացքում փակել դպրոցները:

 

Ըստ մասնագետների ներկայացրած տվյալների՝ առողջության համար վնասակար մասնիկների պարունակությունը Պեկինի օդի յուրաքանչյուր 1 խմ-ում կազմում է 500 միկրոգրամ։
 

Պատմության մեջ 2-րդ անգամ Պեկինում վտանգի բարձրագույն մակարդակ է հայտարարվել` օդի աղտոտվածության պատճառով