Քիմ Բեսինջերն ամուսնացել է իր վարսահարդարի հետ. ԶԼՄ-ներ

00:56 • 18.12.15

Հոլիվուդյան դերասանուհի, 90-ականների սեքս-խորհրդանիշ Քիմ Բեսինջերն ամուսնացել է իր վարսահարդարի հետ:


Ինչպես հայտնում է Radar Online-ը` դերասանուհուն վերջերս նկատել են ամուսնական մատանիով, ինչն էլ առիթ է դարձել մամուլում նրա ամուսնության մասին լուրի տարածվելու  համար:


Ինչպես ընդգծում է աղբյուրը` Բեսինջերի ամուսնանալու փաստը հաստատել են նաև մի շարք «վստահելի աղբյուրներ»:  Հավայան կղզիներում վերջերս անցկացրած հանգստի ժամանակ Բեսինջերին նկատել են վարսահարդար Միթչ Սթուոնի ուղեկցությամբ:


Դերասանուհին չի շտապում հաստատել լուրերը իր ամուսնության մասին և համառորեն լռում է:

 

 

Քիմ Բեսինջերն ամուսնացել է իր վարսահարդարի հետ. ԶԼՄ-ներ