Սաուդյան Արաբիայում սկեսուրը հարսին վռնդել է տնից ուղտին համբուրելու համար

17:05 • 18.12.15

Սաուդյան Արաբիայում զայրացած սկեսուրը պահանջել է հարսից հեռանալ իրենց տնից ու բաժանվել իր որդուց, երբ տեսել է, թե ինչպես է երիտասարդ աղջիկը համբուրում ուղտին։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հարսը պատմել է, որ կենդանուն համբուրել է այն պատճառով, որ անչափ գոհ ու երջանիկ է եղել ուղտերի` իրենց ընտանիքին բերած խոշոր եկամտով:

 

Սակայն սկեսրոջ կարծիքով՝ դա անբարո պահվածք է, որը դուրս է իրենց կրոնական նորմերից։ Ուստի՝ կինը պահանջել է, որպեսզի որդին անհապաղ բաժանվի։

 

Չնայած, որ երիտասարդներն իրար սիրում են, այնուհանդերձ՝ կնոջ ահից ներկայում ստիպված են առանձին ապրել:

 

Սաուդյան Արաբիայում սկեսուրը հարսին վռնդել է տնից ուղտին համբուրելու համար