«Դարձիր Ձմեռ պապ» և պարգևիր ժպիտ երեխաներին

14:05 • 18.12.15

 

Կոնվերս Բանկը կրկին նախաձեռնում է «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիան: Բանկի Գլխամասային գրասենյակում տեղադրված տոնածառի բացիկները այս անգամ նույնպես կլինեն երեխաների լուսանկարներով և ամանորյա ցանկություններով:


«Ակցիան արդեն ավանդական է դարձել մեզ համար: Երեխաները մշտապես մեր ուշադրության կիզակետում են: Այս տարի մենք արդեն մասնակցել ենք բարեգործական միջոցառումների՝  հանձնելով արյուն լեյկոզով հիվանդ երեխաների համար, ինչպես նաև աջակցել ենք 7 անապահով ընտանիքների երեխաներին Գյումրի քաղաքում: Մեր աշխատակիցների և հաճախորդների ակտիվ մասնակցությամբ «Դարձիր Ձմեռ Պապ»-ն այս անգամ կայցելի Կապան», - պատմում է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
 

Ծրագիրը նախատեսված է «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաների համար: Ակցիայի շրջանակներում յուրաքանչյուրը կարող է տոնածառից վերցնել բացիկ և կատարել երեխայի ցանկությունը: Բանկի հաճախորդները և աշխատակիցները կարող են նվերները թողնել տոնածառի տակ, ինչպես նաև գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարին `
ՀՀ 1930036912207200


Ակցիայի մասին` www.conversebank.am

 

«Դարձիր Ձմեռ պապ» և պարգևիր ժպիտ երեխաներին