Գերմանիայի ու Սիրիայի հատուկ ծառայությունները կհամագործակցեն ԻՊ-ի մասին տվյալներ փոխանակելու համար
Գերմանիայի հետախուզական ծառայությունները սկսել են համագործակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետախուզական ծառայությունների հետ՝ «Իսլամական պետության» զինյալների մասին տեղեկություններ փոխանակելու համար:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Bild-ի հղումով, նշվում է, որ համագործակցությունն արվում է անկախ նախագահի պաշտոնից Ասադի հրաժարականի վերաբերյալ Բեռլինի տեսակետից։
Աղբյուրների համաձայն՝ գերմանական հատուկ ծառայությունները պարբերաբար այցելում են Դամասկոս՝ սիրիացի գործընկերների հետ քննարկումների:










