Մաքոլեյ Կալկինը նկարահանվել է «Տանը միայնակ» ֆիլմի՝ արդեն մեծացած գլխավոր հերոսի դերում (լուսանկարներ, տեսանյութ)
Դերասան Մաքոլեյ Կալկինը, ով հայտնի է դարձել «Տանը միայնակ» սիրված ֆիլմաշարում գլխավոր հերոսի դերով, նկարահանվել է արդեն մեծացած Քևին Մաքքալիսթերի դերում, գրում է Обозреватель-ը:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ նա կհայտնվի :DRYVRS առցանց սերիալի առաջին էպիզոդում։
Հաղորդվում է, որ 35-ամյա Կալկինը կկատարի վարորդի դեր, ով ի վիճակի չէ ավտոմեքենան կառավարել։ Արդյունքում ուղևորը նստում է ղեկին, իսկ վարորդը պատմում է իր պատմությունը:
Իր անունը տաքսիստը չի նշում, սակայն պատմում է, որ մանկության տարիներին հոգեբանական հարված է ստացել: Նրա խոսքով, երբ ինքը 8 տարեկան է եղել, ծնողներն իրեն Սուրբ Ծննդյան օրը մոռացել են տանը, և ինքը մեկ շաբաթ միայնակ է ապրել:
«Ես ստիպված էի պաշտպանել ինձ և իմ տունը 2 գողերից: Ես պարզապես երեխա էի: Եվ մինչև հիմա սարսափներ եմ տեսնում այն մասին, որ ինձ հետևում է տարօրինակ ճաղատ մի մարդ»,- պատմել է դերասանը:
Տաքսու վարորդն ընդհատում է իր պատմությունը, երբ մեքենան կանգնեցնում է զինված մի տղամարդ: Նրանից ազատվելու համար վարորդն օգտագործում է մանկության տարիներին ստացած հմտությունները։



















