Լոս Անջելեսում հարյուրավոր մարդիկ են տարհանվել «Աստղային պատերազմների» ցուցադրության ժամանակ
Լոս Անջելեսի կինոթատրոններից մեկից հարյուրավոր մարդիկ են տարհանվել «Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր մասի ցուցադրության ժամանակ, գրում է Газета-ն:
Ֆիլմի ցուցադրությունն ընդհատվել է սկսվելուց 30 րոպե անց: Կինոթատրոնի աշխատակիցները խորհուրդ են տվել հանդիսատեսին տուն վերադառնալ` անվտանգության նկատառումներով։
Ավելի ուշ պարզվել է, որ այցելուներից մեկը պատահմամբ սեղմել է ահազանգի կոճակը, որից հետո կինոթատրոնը շարունակել է իր աշխատանքը:










