ԻՊ-ն Իրաքում վերջին ամիսների խոշորագույն հարձակումն է իրականացրել. NYT

11:03 • 18.12.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի հյուսիսում վերջին  ամիսների ընթացքում ամենախոշոր հարձակումն են իրականացրել, հայտնում է The New York Times-ը՝ ամերիկյան ռազմական աղբյուրների հղումով:

 

Պարբերականի տվյալներով՝ զինյալները քրդերի դիրքերի վրա հարձակվել են Բաշիքա ճամբարի շրջանում, որտեղ գտնվում են տեղի աշխարհազորայինները, ինչպես նաև՝ Նարվան և Թալ-Ասվադ բնակավայրերի ուղղությամբ:

 

Յուրաքանչյուր հարձակման մասնակցել է ԻՊ-ի մինչև 120 զինյալ:

 

ԻՊ-ի զինյալների հարձակումները հնարավոր է եղել հետ մղել միջազգային կոալիցիայի ավիահարվածների աջակցությամբ:

 

Պենտագոնի ներկայացուցիչները հաղորդում են, որ ընդհանուր առմամբ սպանվել է 300 զինյալ:


Դրանք, ինչպես նշում է ԱՄՆ բանակի գեներալ Մարկ Օդոմը, եղել են վերջին ամիսներին Իրաքի հյուսիսային մասում ԻՊ-ի իրականացրած ամենախոշոր հարձակումները։

 

ԻՊ-ն Իրաքում վերջին ամիսների խոշորագույն հարձակումն է իրականացրել. NYT