Լեհաստանի նախագահին տուգանել են մեքենան սխալ կայանելու համար

00:04 • 18.12.15

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային տուգանել են Կրակովի կենտրոնում սխալ կայանման համար:


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` Volkswagen Golf մակնիշի կարմիր մեքենան մի քանի օր արգելափակված անիվներով կանգնած է մնացել քաղաքի փողոցներից մեկում:


Չի մասնավորեցվում, թե ինչ խախտում է արել գործիչը: 25 դոլարի տուգանքը վճարել է նախագահի դուստրը` Կինգա Դուդան: Դեկտեմբերի 16-ին նա նստել է մեքենայի ղեկին, որը նրա հոր անունով է ձևակերպված, և այն մեկ այլ վայրում է կայանել:
 

 

Լեհաստանի նախագահին տուգանել են մեքենան սխալ կայանելու համար