Փախստականների թիվը ողջ աշխարհում ռեկորդային է. ՄԱԿ

19:41 • 18.12.15

Հարկադիր տեղահանության ենթարկված  մարդկանց թիվը ամբողջ աշխարհում այս տարի «գերռեկորդային» կլինի` 60 մլն մարդ:  BBC-ի հաղորդմամբ` այս մասին է վկայում ՄԱԿ-ի զեկույցը:


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության զեկույցի համաձայն` «122 մարդուց մեկն այսօրվա դրությամբ հարկադրվել է լքել իր տունը»:


Զեկույցում նշվում է, որ փախստականների թիվը 20.2 մլն-ի է հասել, որն ամենաբարձր ցուցանիշն է 1992-ից ի վեր: Այս ցուցանիշը   հատկապես պայմանավորված է Սիրիայի քաղաքացիական պատերազմով, Ուկրաինայում տիրող հակամարտությամբ և այլ ձգձգվող հակամարտություններով:



 

Փախստականների թիվը ողջ աշխարհում ռեկորդային է. ՄԱԿ