Քենսինգթոնյան պալատը հրապարակել է մեծացող թագաժառանգների նոր լուսանկարը
Մոտեցող տոներին ընդառաջ Քենսինգթոնյան պալատը հրապարակել է Քեմբրիջի դուքս Ուիլյամի, նրա կնոջ` դքսուհի Քեյթ Միդլթոնի ու նրանց փոքրիկների` թագաժառանգներ Ջորջի ու Շառլոթի մասնակցությամբ նոր ընտանեկան լուսանկար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարը, որից պարզապես ընտանեկան ջերմություն է «հորդում», արվել է հոկտեմբերին` Քենսինգթոնյան պալատի աշնանային այգում։ Պարբերականի կարծիքով, թեև ընտանիքի բոլոր 4 անդամներն էլ շատ լավ են ստացվել լուսանկարում, այնուհանդերձ՝ դրա «մեխը» 2-ամյա արքայազն Ջորջն է ու նրա կրտսեր քույրիկը։
Աղբյուրը հավելում է, որ ընտանեկան լուսանկարի հրապարակմանը կից Քենսինգթոնյան պալատը հայտնել է, որ փոքրիկ Ջորջը, ով, ի դեպ, պապից ու հորից հետո 3-րդ թագաժառանգն է, 2016թ. հունվարից կայցելի մանկապարտեզ։


















