Բեռլինի եկեղեցիներից մեկում «Աստղային պատերազմների» ոճով պատարագ կմատուցվի

10:21 • 18.12.15

Դեկտեմբերի 20-ին Բեռլինի Միտե շրջանի եկեղեցիներից մեկում կմատուցվի արտասովոր պատարագ` հանրահայտ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի ոճով։


Ինչպես նշում է euromag.ru-ն, չնայած, որ հոլիվուդյան կինոպատումն ու Սուրբ Ծնունդն այնքան էլ համատեղելի չեն, այնուհանդերձ՝ որոշվել է, որ պատարագն իր մեջ կներառի ֆիլմից վերցված առանձին դրվագների «բեմադրություններ», որոնք կուղեկցվեն համապատասխան երաժշտությամբ։

 

Բողոքական եկեղեցու հոգևորականներն իրենց արտասովոր որոշումը բացատրել են այսպես. «Ֆիլմի 6-րդ մասի վճռորոշ տեսարանում Լյուկ Սքայուոքերին համոզում են անցնել սատանայական ուժերի կողմը: Սակայն նա հրաժարվում է` ասելով. «Ես երբեք չեմ անցնի մութ ուժերի կողմը»։ Այս տեսարանը հիշեցնում է աստվածաշնչյան հետևյալ տողերը. «Երբեք թույլ մի՛ տուր չարին հաղթել քեզ: Հաղթի՛ր չարին` բարիք գործելով»։


 

Բեռլինի եկեղեցիներից մեկում «Աստղային պատերազմների» ոճով պատարագ կմատուցվի