Թուրքական հրթիռը հարվածել է Սու-24-ի պոչային մասին. հայտնի է «սև արկղերի» վերծանման արդյունքների ներկայացման օրը
Թուրք-սիրիական սահմանի մոտ թուրքական օդուժի F-16 կործանիչից արձակված «երկինք- երկինք» տիպի հրթիռը հարվածել է ռուսական Սու-24 ինքնաթիռի պոչային մասին, որտեղ գտնվում է ինքնաթիռի ինքնագրիչ սարքը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ ավիացիայի թռիչքների անվտանգության բաժնի տեղեկատվական-վերլուծական ծառայության ղեկավար, գնդապետ Անդրեյ Սեմյոնովը:
Սու-24-ի «սև արկղի» գաղտնագրման արդյունքները կներկայացվեն դեկտեմբերի 21-ին:
«Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, նախատեսվում է վերլուծել ու մշակել թռիչքային տեղեկությունները, և աշխատանքների ավարտից ու արդյունքները հայտնի դառնալուց հետո, երկուշաբթի այն կներկայացվի հանրությանը»,- նշել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։










