Ավստրիացի կինը 38.000 եվրոյի դատական հայց է ներկայացրել 6-ամյա երեխայի դեմ

12:46 • 18.12.15

Ավստրիայի արևմտյան հատվածում մի կին, ում ինքնությունը չի նշվում, դատական հայց է ներկայացրել 6-ամյա երեխայի դեմ` փոքրիկից որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում պահանջելով 38.000 եվրո:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, միջադեպը, որի ժամանակ երեխան հայտնվել է դահուկուղու վրա ու բախվել առաջ ընթացող կնոջը, տեղի է ունեցել Ավստրիայի լեռնային հանգստավայրերից մեկում։

 

Հայցվորի պնդմամբ՝ ինքն այդ բախումից լուրջ վնասվածքներ է ստացել և այժմ մեղավոր կողմից դրամական փոխհատուցում է պահանջում։

 

Աղբյուրը հավելում է, որ նախքան 6-ամյա փոքրիկի դեմ դատական հայց ներկայացնելը, կինը դատական հայց է ներկայացրել նրա հոր ու մարզչի դեմ, սակայն դրանք մերժվել են։


 

Ավստրիացի կինը 38.000 եվրոյի դատական հայց է ներկայացրել 6-ամյա երեխայի դեմ