Դեռ վաղ է գնահատական տալ փախստականների հոսքը կանխելուն ուղղված Թուրքիայի գործողությունների պլանին. Տուսկ
Դեռ վաղ է, որ Եվրամիությունը գնահատական տա Թուրքիայի գործողությունների արդյունավետությանը՝ ներգաղթային ճգնաժամի դեմ պայքարի համատեղ նախագծի շրջանակում. ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ընթացքում՝ նոյեմբերի 29-ին, վերջնական որոշում էր ընդունվել, համաձայն որի Թուրքիան պետք է աջակցեր դեպի ԵՄ փախստականների հոսքի կրճատմանն ու ավելի լավ պայմաններ ապահովեր նրանց Թուրքիայում պահելու համար՝ 3 մլրդ եվրոյի, ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների վերսկսման ու վիզաների ազատականացման դիմաց։
«Այսօր չափազանց վաղ է լավատեսական կամ ոչ լավատեսական գնահատական տալու համար: Մենք պետք է սպասենք մինչ իրատեսական գնահատական լինի, թե արդյոք արդյունավե՞տ են Թուրքիայի գործողությունները»,-լրագրողներին ասել է Տուսկը:










