Անհեթեթություն. Սպիտակ տունը մեկնաբանել է խոցված Սու-24-ի վերաբերյալ Պուտինի ասածը

10:55 • 18.12.15

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստն «անհեթեթություն» է որակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այն ենթադրությունը, որ Թուրքիան կործանել է ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը` ԱՄՆ-ին գոհացնելու համար։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ներկայացուցիչն ընդգծել է, որ պաշտոնական Վաշինգտոնն ամենևին էլ նպատակ չի հետապնդում «կոնֆլիկտ հրահրել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև»։ Էռնեստը ևս մեկ անգամ կոչ է արել Անկարային ու Մոսկվային քայլեր ձեռնարկել ստեղծված լարվածությունը թուլացնելու համար:

 

«Մենք գիտենք, որ թուրք օդաչուները մի քանի անգամ նախազգուշացրել են Սու-24-ի օդաչուներին Թուրքիայի օդային տարածք ներխուժելու համար, բայց ռուսական կողմն անտեսել է դրանք»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի 17-ին կայացած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն ասել էր, որ հնարավոր է` Թուրքիան կործանել է Սու-24-ն ԱՄՆ-ին գոհացնելու համար:  ՌԴ նախագահի բնորոշմամբ՝ «նման քայլով թուրքական կառավարությունում ինչ որ մեկը ցանկացել է լիզել ԱՄՆ-ի համապատասխան տեղը»։

 

Անհեթեթություն. Սպիտակ տունը մեկնաբանել է խոցված Սու-24-ի վերաբերյալ Պուտինի ասածը