Սուրբծննդյան արձակուրդներն Օբամայի ընտանիքը կանցկացնի Հավայան կղզիներում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ դեկտեմբերի 18-ին մեկնում է արձակուրդ, որը կանցկացնի Հավայան կղզիներում, գրում է Корреспондент-ը` հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Դեկտեմբերի 18-ին նախագահը և նրա ընտանիքը կմեկնեն Հոնոլուլու՝ Հավայի»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ո՛չ պետության ղեկավարը, ո՛չ նրա ընտանիքի անդամները չեն նախատեսում որևէ հրապարակային միջոցառում հանգստի ժամանակ:
Հավային Օբամայի հայրենի ծննդավայրն է։










