Եմենից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակվել
Եմենի տարածքից երկու բալիստիկ հրթիռ է արձակվել դեպի Սաուդյան Արաբիայի տարածք, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Հրթիռներից մեկը որսացել են Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը, իսկ երկրորդն ընկել է Նաջրան քաղաքից ոչ հեռու՝ լքված տարածքում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Khabar գործակալությունը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենում գտնվող մի բնակելի տան ու հիվանդանոցի։ Դրա հետևանքով զոհվել է 15 մարդ։










