Հոլանդիայում օրինականացրել են վարորդական դասընթացների դիմաց սեքսով վարձահատույց լինելը

00:21 • 19.12.15

Նիդեռլանդների կառավարությունը օրինական է ճանաչել ավտովարման դասընթացների դիմաց սեքսով վճարելու պրակտիկան:

 

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել այդ երկրի արդարադատության նախարար Արդ վան դեր Շթայերը և տրանսպորտի նախարար Մելանի Շուլց վան Հեգենը:

 

Պաշտոնյաներն ասել են, որ վճարման այս ձևը չի կարող մարմնավաճառություն համարվել, չնայած նշել են, որ դա ամեն դեպքում «անցանկալի» է: