Ջեբ Բուշը հիմար է, ինչպես պատը. Թրամփ

13:19 • 19.12.15

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջեբ Բուշը՝ մեկ այլ հանրապետական թեկնածու և Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը, «հիմար է, ինչպես պատը»։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում, գրում է gazeta.ru-ն:

 

Սկզբից միլիարդատերն ակտիվ վիճաբանել է Բուշի հետ Լաս Վեգասում հանրապետական թեկնածուների բանավեճերի ժամանակ, իսկ այնուհետև մի քանի գրություն է գրել Twitter-ի իր էջում։

 

«Ջեբ Բուշն արդեն ծաղրի է դրել իրեն և իր ընտանիքը՝ իր ոչ կոմպետենտ նախընտրական արշավի պատճառով։ Նա պետք է հավատարիմ մնա ինքն իրեն: Վերջին բանը, որ մեր երկրին պետք է՝ ևս մեկ Բուշն է: Հիմար, ինչպես պատը»,- գրել է նա։

 

Ջեբ Բուշը հիմար է, ինչպես պատը. Թրամփ