Կալիֆոռնիայի իշխանություններն արտակարգ դրություն են սահմանել Սան Բերնարդինո շրջանում

09:59 • 19.12.15

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն է սահմանել Սան Բերնարդինո շրջանում, որտեղ գտնվում է համանուն քաղաքը և որտեղ դեկտեմբերի 2-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Լրատվամիջոցների փոխանցմամբ` տվյալ քայլը կապված չէ որևէ նոր ծայրահեղ իրադարձությունների հետ: Արտակարգ իրավիճակի պայմաններում նահանգի իշխանությունները կարող են լրացուցիչ օգնություն տրամադրել շրջանին, այդ թվում` ֆինանսական:
 

Նման օգնություն, մասնավորապես, անհրաժեշտ է շրջանի առողջապահական ծառայություններին, որի աշխատակիցները մահացել են ահաբեկչության հետևանքով:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ քաղաքացի Սաիդ Ֆարուքն ու նրա կինը դեկտեմբերի 2-ին հարձակում էին իրականացրել սահմանափակ կարողություններով մարդկանց օգնության կենտրոնի վրա։ Նրանք սպանել էին 14 մարդու, վիրավորել 21-ին։ Չարագործները սպանվել էին ձերբակալության ժամանակ։

 

Կալիֆոռնիայի իշխանություններն արտակարգ դրություն են սահմանել Սան Բերնարդինո շրջանում