Սերը մեծ էկրանից տեղափոխվել է իրական կյանք. Քորթնի Քոքսի ու Մեթյու Փերիի միջև սիրավեպ է. լրատվամիջոցներ

08:47 • 19.12.15

Անցած դարի 90-ական թվականների ամենահայտնի հեռուստասերիալներից մեկի` «Ընկերների» գլխավոր դերակատարներից 2-ը` Քորթնի Քոքսն ու Մեթյու Փերին, հանդիպում են:

 

Ինչպես նշում է elle.ru-ն, հետաքրքրական է, որ զվարճալի սիթքոմում այս դերասանների մարմնավորած կերպարները` Մոնիկան և Չանդլերը, խաղում էին սիրահար զույգի դեր։ Այժմ` 20 տարի անց, նրանց «բեմադրած» սերը մեծ էկրանից տեղափոխվել է իրական կյանք։

 

Հայտնի է, որ իր փեսացուից` Ջոն Մաքդեյդից բաժանվելուց հետո, դերասանուհին գնացել է հին ընկերոջ մոտ, որպեսզի սիրտը բացի նրա առաջ ու մի քիչ թեթևանա։ Սակայն, ըստ քաջատեղյակ աղբյուրների, դեպքերը զարգացել են անսպասելի տարբերակով, և նրանք միասին գիշեր են անցկացրել:

Мэттью Перри и Кортни Кокс

Мэттью Перри и Кортни Кокс

Мэттью Перри и Кортни Кокс

Սերը մեծ էկրանից տեղափոխվել է իրական կյանք. Քորթնի Քոքսի ու Մեթյու Փերիի միջև սիրավեպ է. լրատվամիջոցներ