Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը և հանե՛ք ականջակալները. Կիանու Ռիվզի հուզիչ գրառումը սոցցանցում

11:26 • 19.12.15

Հանրահայտ դերասան Կիանու Ռիվզը լուսանկար է հրապարակել ու գրառում արել սոցցանցերից մեկում, որն անտարբեր չի թողել լրատվամիջոցներին։

 

fishki.net-ը ներկայացնում է 51-ամյա դերասանի գրառումն ամբողջությամբ.

 

«Տեսնո՞ւմ եք իմ հետևում այս մարդկանց։ Նրանք աշխատանքի են շտապում՝ ուշադրություն չդարձնելով ոչ մի բանի վրա։ Երբեմն մենք այնպես ենք խրվում առօրյա հոգսերի մեջ, որ մոռանում ենք կանգ առնել՝ կյանքի գեղեցկությամբ հիանալու համար։ Կարծես զոմբի լինենք։

 

Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը և հանե՛ք ականջակալները։ Բարևե՛ք անցորդներին, գրկախառնվե՛ք նրա հետ, ով դրա կարիքն ունի։ Օգնե՛ք ինչ-որ մեկին։ Ամեն օրը պետք է այնպես ապրել, կարծես դա վերջինն է։

 

Ոչ ոք չգիտի, որ տարիներ առաջ ես տառապում էի ընկճախտից։ Ես ոչ ոքի չեմ ասել այդ մասին։ Ես ստիպված էի պայքարել դրանից ազատվելու համար։

 

Ամեն օրն անգին է, դե եկե՛ք համապատասխան ձևով վերաբերենք նրան։ Վաղվա օրը կարող է և չբացվել, այնպես որ ապրե՛ք այս օրով։ Հուսով եմ՝ դուք կտարածեք այս գրառումը, որպեսզի սիրով կիսվեք տոնական օրերին»։
 

 

Письмо Киану Ривза, которое заденет за душу каждого киану ривз, люди, мысли

 

Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը և հանե՛ք ականջակալները. Կիանու Ռիվզի հուզիչ գրառումը սոցցանցում