Հոլանդացին վերհիշելով նկարում է իր այցելած քաղաքները
Հոլանդացի նկարիչ Ստեֆան Բլիքռոուդը յուրահատուկ շնորհ ունի: Երիտասարդ արվեստագետը նկարում է հիշելով: Նա այցելում է տասնյակ քաղաքներ, ապա նկարում հիշողության մեջ դաջված քաղաքային տեսարանները:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը` հոլանդացին շատ է սիրում պատկերել իր այցելած քաղաքները, և դա անում է չափազանց մանրակրկիտ կերպով: Այդ իսկ պատճառով մեկ նկարը նրանից կարող է ամիսներ խլել:
Վստահելով հիշողությանը` նա նկարում է քաղաքային հրապարակը, շենքերը, այգիները, նստարանները, ծառերը, անցորդներին և ամեն ինչ հնարավոր է տեսնել խոշոր քաղաքներում: Նա նկարել է Փարիզը, Նյու Յորքը, Ամստերդամը, Լոնդոնը, Հռոմը, Ֆլորենցիան և այլ քաղաքներ:











