Կալիֆոռնիայում մատուցողը հաճախորդներին է վերադարձրել 32.000 դոլարով լի պայուսակը
Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի Applebee’s սրճարանում հաճախորդները սեղանին են թողել 32.000 դոլարով լի պայուսակը, որը մատուցողը փոխանցել է ոստիկանությանը, գրում է Газета-ն:
Էրիկա Գոնզալեսը և նրա մայրը` Բերտան, մտադիր են եղել խոշոր գումարը պահ տալ բանկում, սակայն այնտեղ չհրկիզվող պահարան չի եղել, այդ պատճառով էլ ստիպված են եղել դուրս գալ: Նրանք որոշել են ճաշել ռեստորանում: Եվ միայն երեկոյան են հասկացել, որ գումարն անհետացել է:
Ընտանիքը դիմում է գրել ոստիկանությունում կորստի մասին: Շուտով իրավապահները զանգ են ստացել ռեստորանից, որտեղ մատուցողը գտել է և ղեկավարությանը փոխանցել պայուսակը:
Նշվում է, որ ռեստորանի աշխատակիցը խնդրել է չբացահայտել իր անունը և հրաժարվել է պարգևատրումից:










