«Աստղային պատերազմների» նոր մասը դիտելու Օբամայի ցանկությունն արագացրել է նրա ամփոփիչ մամուլի ասուլիսը (լուսանկարներ)

11:49 • 19.12.15

Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամփոփել է տարին։ Նա զգուշացրել է, որ կարճ կխոսի, քանի որ շտապում է «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի դիտմանը։

 

Բացի այդ, լրագրողների հետ հանդիպումը եղել է վերջին աշխատանքային միջոցառումն Օբամայի գրաֆիկում` սուրբծննդյան արձակուրդ մեկնելուց առաջ։ Նախագահը հաշվետվություն է ներկայացրել մոտ 1 ժամ, գրում է Вести-ն:

 

Արտաքին քաղաքականության մեջ իր վարչակազմի ձեռքբերումներից Օբաման նշել է կլիմայի գլոբալ փոփոխության վերաբերյալ պայմանավորվածության հասնելը, Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը, Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը...

 

Ներքին քաղաքականությունում գլխավոր արդյունքներից նշվել է ԱՄՆ բոլոր 50 նահանգներում միասեռ ամուսնությունների օրինականացումը։

 

Օբամայի ելույթից հետո մամուլի ասուլիսի սենյակ են մտել «Աստղային պատերազմներ» ֆիլմի կերպարները։

 

Джош Эрнест

 

 


 

«Աստղային պատերազմների» նոր մասը դիտելու Օբամայի ցանկությունն արագացրել է նրա ամփոփիչ մամուլի ասուլիսը (լուսանկարներ)