Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

16:13 • 19.12.15


Դեկտեմբերի 19-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։


Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը