Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ներկայացրեց բանակցությունների արդյունքները (լուսանկարներ, տեսանյութ, թարմացվում է)
16։50
Նախարար Նալբանդյանը լրագրողներին է ներկայացրել բանակցությունների արդյունքները. տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը։
15:28
ՀՀ նախագահը մեկնեց շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանից։
15:09
Ավարտվեց հանդիպումը, Ալիևը հեռացավ, Սարգսյանը շփվում է համանախագահների հետ. Twitter-ի իր էջում գրում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը։

14.24
ՀՀ և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցից հետո ներս են հրավիրվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը։

14։11
Նախագահ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետևում։

13։24
Նախագահ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը շարունակում են հանդիպումը Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ
13:12
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հանդիպումը սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
Բեռնում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:


ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը Թվիթերի իր էջում գրառում է կատարել և լուսանկարներ է հրապարակել, որով տեղեկացնում է, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը ժամանել են շվեյցարական կառավարության ընդունելությունների տուն ու քիչ անց կսկսվի հանդիպումը։
Հիշեցնենք, որ Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կկայանա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։












