Հուսով եմ՝ բարդ քաղաքական իրավիճակը չի ազդի ժյուրիի կարծիքի վրա. «Միսս Աշխարհ-2015» մրցույթում Ռուսաստանի ներկայացուցիչ

12:23 • 19.12.15

«Միսս Աշխարհ-2015» գեղեցկության միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սոֆիա Նիկիտչուկը մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ բարդ քաղաքական իրավիճակը չի ազդի ժյուրիի կարծիքի վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Հուսով եմ, որ առաջին հերթին կգնահատվի գեղեցկությունը՝ ներքին ու արտաքին, և ժյուրիի կողմնակալ վերաբերմունք չի լինի»,-ասել է գեղեցկուհին։

 

Մրցույթի եզրափակիչը կանցկացվի այսօր, չինական Սանյա քաղաքում՝ Հայնան կղզիներում։

 

Մրցույթն ունի մի քանի փուլ՝ ազգային հագուստների ցուցադրություն, տաղանդների մրցույթ և բարեգործական նախագծի շնորհանդես։

 

Նշենք, որ ԱՄՆ-ում էլ անցկացվում է «Միսս Տիեզերք- 2015» գեղեցկության մրցույթը։
 

Հուսով եմ՝ բարդ քաղաքական իրավիճակը չի ազդի ժյուրիի կարծիքի վրա. «Միսս Աշխարհ-2015» մրցույթում Ռուսաստանի ներկայացուցիչ