Սոմալիի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել. ԶԼՄ-ներ

20:42 • 19.12.15

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն  է որոտացել, որից հետո հրաձգություն է բացվել:


Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` հղում անելով Reuters գործակալությանը, դեպքի վայրում ծխի մեծ սյուն է վեր բարձրանում:


Դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար, սակայն գործակալությունը նշում է, որ նախկինում քաղաքում ահաբեկչություններ էր իրականացնում «Աշ-Շաբաբ» արմատական խմբավորումը, որը կապված է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին «Աշ-Շաբաբի» զինյալները հարձակում են գործել Սոմալիի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի վրա, որի հետևանքով 15 մարդ էր զոհվել:

Սոմալիի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել. ԶԼՄ-ներ