Լուգանսկում հանդիսավորությամբ բացել են Ստալինի կիսանդրին (լուսանկարներ)
ՌԴ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության հասարակական գործիչները Լուգանսկում հանդիսավորությամբ բացել են Իոսիֆ Ստալինի կիսանդրին, գրում է Газета-ն:
«Լուգանշչինայի կոմունիստների միության» ներկայացուցիչ Օլեգ Պոպովի խոսքով` կիսանդրու բացումը Լուգանսկում կայացել է ի պատիվ առաջնորդի ծննդյան օրվա:
«Այսօր Ստալինի գաղափարախոսությունը, խորհրդանիշը, անձը կարևոր են ոչ միայն Լուգանշչինայի, այլև ամբողջ աշխարհի համար, քանի որ կրկին գլուխ է բարձրացնում նացիզմը, և նրան հաղթելու համար մեզ պետք է առաջնորդի խիստ, ուժեղ ձեռք»,- ասել է Պոպովը:
Նա վստահ է, որ Ստալինը պետք է արարման և վերականգնման օրինակ ծառայի` հակառակ կործանման, որն այժմ տիրում է Ուկրաինայում։














