Ուսանողուհին ածելիով վնասել էր երակները. կատարվում է հետաքննություն

17:16 • 19.12.15

Դեկտեմբերի 18-ին Երևանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել  Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի  Լիլիթ անունով ուսանողուհին, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց  «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:


Tert.am-ին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին տեղեկությունը` հայտնելով, որ Կենտրոնի   ոստիկանությունում դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:


«Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը հայտնեց. «Աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ձախ նախաբազկի ստորին երրորդական շրջանի կտրած վերքով, ընդունվել է մեզ մոտ ամբուլատոր, վերքերը մշակվել են, կարը` դրվել է»:


Ուսանողուհին, երակները փորձել է կտրել ածելիով, ինչի մասին էլ հայտնել է բուժանձնակազմին: