Սպասելով նախագահներ Սարգսյանի ու Ալիևի բանակցությունների ավարտին. Ուորլիքը լուսանկար է հրապարակել
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում, որտեղ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ սպասում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ավարտին։
Ամերիկացի համանախագահը լուսանկարն ուղեկցել է հետևյալ գրառմամբ. «Սպասելով նախագահներ Սարգսյանի ու Ալիևի բանակցությունների ավարտին»։

Ավելի վաղ նա կիսվել է նաև գագաթաժողովի արարողակարգային լուսանկարով՝ գրելով. «Բեռնում՝ Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովին»։

Ավելի վաղ ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը Twitter-ի իր էջում գրառում է արել, որ նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը շարունակում են հանդիպումն Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:










