Հեզբոլլահը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը

20:53 • 20.12.15

ԶԼՄ-ները հայտնում են, որ Իսրայելի հյուսիսային շրջաններում պայթյուններ են արձանագրվել: 

France-Presse-ը հայտնում է հրթիռակոծության մասին. ըստ աղբյուրի՝ Լիբանանի իշխանությունները հաստատել են, որ այդ երկրի տարածքից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:

Մամուլը հայտնում է, որ հրթիռակոծությունը իրականացրել է «Հեզբոլլահ» շարժումը, որի առաջնորդներից մեկը՝ Սամիր Քանթարը, նախօրեին սպանվել էր Դամասկոսում՝ իսրայելական հարձակման հետևանքով:

Հեզբոլլահը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը