Տոկիոյում միայնակ տղամարդիկ հակասուրբծննդյան ակցիա են անցկացրել

14:57 • 20.12.15

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մի շարք փողոցներում անցկացվել է յուրօրինակ բողոքի ակցիա, որի կազմակերպիչներն ու մասնակիցները միայնակ տղամարդիկ էին:
 


Ինչպես նշում է Al Arabiya-ն, նրանք բողոքել են մոտեցող Սուրբ Ծննդի տոնի դեմ` պնդելով, որ այն խտրականություն է դնում ընտանիք կամ զուգընկերուհի ունեցող և միայնակ տղամարդկանց միջև:


Մասնակիցները փողոցներով շրջել են «Տապալե՛նք Սուրբ Ծնունդը» գրությամբ պաստառներով` անցորդներին կոչ անելով չնշել «կապիտալիստական տոնը»:

 


 

Տոկիոյում միայնակ տղամարդիկ հակասուրբծննդյան ակցիա են անցկացրել