Իրան ուղևորության ընթացքում Ասադի ինքնաթիռը կուղեկցեն ռուսական կործանիչները. ԶԼՄ-ներ

17:58 • 20.12.15

Ռուսական 4 կործանիչներ ուղեկցելու են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ինքնաթիռին՝ Իրան այցի ընթացքում. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, իրանական Fars News գործակալության հղումով:

«ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ավիացիոն հրամանատարությունը զգուշացվել է, որ իրենց ուժերը չմոտենան Բաշար ալ-Ասադի ինքնաթիռին՝ բախումից խուսափելու համար»,-գրում է պարբերականը:

Նշվում է, որ Սիրիայի նախագահի երթուղին անցնելու է Իրաքի օդային տարածքում:

Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ սիրիացի առաջնորդը դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին կայցելի Թեհրան: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստաստվել: