Բիշքեկի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է ռումբի մասին ահազանգի պատճառով

14:08 • 20.12.15

Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով. հաղորդում է gazeta.ru-ն:


«Դեպքի վայրում աշխատել են սակրավորները, իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ավիացիոն անվտանգության աշխատակիցները: Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, օդանավակայանի աշխատանքը վերականգվնել է: Ուղևորների գրանցումը շարունակվում է»,- ասել է օդանավակայանի աշխատակիցը:
 

Այժմ ոստիկանությունը որոնում է ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակին:

Բիշքեկի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է ռումբի մասին ահազանգի պատճառով