Վանաձորում երկու երիտասարդներ են թունավորվել
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 20-ին՝ ժամը 01.58-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ԲԿ են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Լալվար փողոցի տներից մեկի բնակիչներ` 1996 թ. ծնված Մ. Մ.-ը և 1997 թ. ծնված Մ. Մ.-ը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:










