Հռոմի պապը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Սիրիայի հարցով ընդունված բանաձևը

18:41 • 20.12.15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի ճգնաժամի լուծման վերաբերյալ ընդունված բանաձևն ու կոչ է արել շարունակել ջանքեր գործադրել՝ Սիրիայում և Լիբիայում հակամարտությունների լուծման համար:

ՄԱԿ-ի ԱԽ-ն ուրբաթ միաձայն ընդունել էր Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը:

«Այսօր ես մտովի դարձյալ դիմում եմ սիրելի Սիրիային` բարձր գնահատելով այն համաձայնագիրը, որը ձեռք է բերվել միջազգային հանրության կողմից: Բոլորին կոչ եմ անում շարունակել շարժվել  բռնության դադարեցման  և բանակցային լուծման հասնելու ճանապարհով, որը կհանգեցնի խաղաղության»,-ասել  հոգևորականը՝ Վատիկանում կիրակնօրյա ավանդական քարոզի ընթացքում:

Ֆրանցիսկոսը նաև կոչ է արել շարունակել ջանքերը Լիբիայի ճգնաժամի լուծման համար:

 

Հռոմի պապը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Սիրիայի հարցով ընդունված բանաձևը