Սաակաշվիլիին տուգանել են 28 դոլարով՝ Օդեսայի բնակչի հետ չհանդիպելու համար

14:10 • 20.12.15

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պետք է 28 դոլարի չափով տուգանք վճարի:Նահանգապետին պատասխանատվության են ենթարկում «պետական կատարողի օրինական պահանջը» չիրականացնելու համար. տեղեկացնում է Lenta.ru-ն:


Եթե դատարանի պահանջը չկատարվի, պատժաչափը կկրկնապատկվի և իրավապահ մարմինները, հնարավոր է նահանգապետին պատասխանատվության ենթարկեն Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 382 հոդվածով, ինչը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում:


Օդեսայի շրջանի բնակիչը, ում անունը չի նշվում, 2014 թվականին խնդրել է, որ իրեն անձամբ ընդունի նահանգապետը (այդ ժամանակ պաշտոնը զբաղեցրել է Իգոր Պալիցան), որպեսզի ներկայացնի սոցապահովության հարցերում իր դժգոհությունը քաղաքային ու շրջանային իշխանություններից:


Սակայն հրավերի փոխարեն նա ստացել է փոխնահանգապետի նամակը: Դա իր իրավունքների խախտում համարելով՝ նա դիմել է շրջանային վարչական դատարան, 2015 թվականի հունիսի 26-ին պարտադրել է կազմակերպել նահանգապետի հետ հանդիպումը:


Չսպասելով հրավերին՝ հայցվորը դիմել է դատական կատարողին, և Սաակաշվիլիին տուգանել են:

Սաակաշվիլիին տուգանել են 28 դոլարով՝ Օդեսայի բնակչի հետ չհանդիպելու համար