Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփին անվանել է «ԻՊ լավագույն հավաքագրող»

10:35 • 20.12.15

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի միանգամից մի քանի դեմոկրատ մասնակից քննադատական ելույթներ են ունեցել իրենց մրցակիցներից մեկի` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփի վերաբերյալ:
 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, մասնավորապես միլիարդատեր գործարարի դեմ են խոսել Հիլարի Քլինթոնը, Բերնի Սանդերսն ու Մարիտին Օ'Մելին:


«Նա դառնում է «Իսլամական պետության» համար լավագույն հավաքագրողը»,-ասել է Հիլարի Քլինթոնը` մեկնաբանելով Թրամփի այն խոսքերը, որոնք վերաբերում էին մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելուն:


Մինչդեռ Սանդերսի կարծիքով, շարքային ամերիկացիների ցածր աշխատավարձ ստանալու փաստը գոհացնում է միլիարդատեր Թրամփին:


Իսկ Օ'Մելիի կարծիքով, ազգը չպետք է ամերիկյան արժեքները վստահի Թրամփի պես ռասիստներին: Նրա խոսքով,  ամերիկացիները չպետք է համաձայնեն Թրամփի ֆաշիստական հայտարարությունների հետ:


Իսկ ավելի վաղ նախընտրական մրցապայքարի մեկ այլ մասնակից` Ջեբ Բուշը Թրամփին որակել էր որպես «ոչնչություն»:


 

Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփին անվանել է «ԻՊ լավագույն հավաքագրող»