ԱՄՆ-ն զգուշացրել է Թունիսում ահաբեկչության հնարավոր սպառնալիքի մասին

17:41 • 20.12.15

Թունիսում ամերիկյան դեսպանատունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել երկրի մայրաքաղաքի Լե Բերջ դյու Լակ շրջանում գտնվող առևտրի կենտրոնի մոտ գտնվելուց` հնարավոր հարձակման սպառնալիքի պատճառով. հայտնել է Reuters գործակալությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ շրջանում «ճշտված տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակման սպառնալիք կա»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թունիսում ավելի քան 10 ահաբեկչություններ են կանխվել:

 

ԱՄՆ-ն զգուշացրել է Թունիսում ահաբեկչության հնարավոր սպառնալիքի մասին