Իսպանիայում 1 օրում գրանցվել է 150-ից ավելի անտառային հրդեհ

11:20 • 20.12.15

Իսպանիայի  մի շարք շրջաններում դեկտեմբերի 20-ի գիշերը գրանցվել է 150-ից ավելի անտառային հրդեհ, հայտնում է gazeta.ru-ն:


Մասնավորապես Աստուրիա շրջանում շաբաթ օրը ֆիքսվել է անտառային հրդեհների բռնկման 18 դեպք, սակայն գիշերը դրանց թիվը հասել է 111-ի:


Ներկայում արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են ինտենսիվ ռեժիմով:


Հայտնի է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել է մի քանի բնակավայր:
 

Իշխանությունների կարծիքով, միանգամից այսքան մեծ քանակով հրդեհների բռնկումը կարող է լինել  միտումնավոր գործողությունների հետևանք:


 

Իսպանիայում 1 օրում գրանցվել է 150-ից ավելի անտառային հրդեհ