Gucci-ն աշխարհի տարբեր քաղաքներին նվիրված պայուսակներ կթողարկի
Իտալական Gucci նորաձևության տունը պայուսակների հատուկ հավաքածու է պատրաստում, որոնք կխորհրդանշեն աշխարհի ամենադինամիկ քաղաքները:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը` Dionysus խորագիրը կրող հավաքածուն կներառի սահմանափակ թվով պայուսակներ` Փարիզի, Հռոմի, Տոկիոյի, Նյու Յորքի, Լոնդոնի, Շանհայի, Հոնկոնգի և Դուբային քաղաքային խորհրդանշաններով:
Բոլոր պայուսակները կկարվեն դասական կտորից և կհամալրվեն մետաղական զարդանախշերով:
Յուրաքանչյուր քաղաքի պատվին ինքնատիպ զարդանախշ է ստեղծվել: Լոնդոնյան պայուսակը, օրինակ, կզարդարի վարդերով օձի կերպարանքը: Վաճառքը կսկսվի հունվար ամսից:










