Յակուտսկի օդանավակայանից մարդկանց տարհանել են ռումբի մասին հաղորդագրությունից հետո

09:45 • 21.12.15

«Յակուտսկ» օդանավակայանը դադարեցրել է բոլոր չվերթներն օդանավակայանում տեղադրված ռումբի մասին հաղորդագրության պատճառով։ Տարհանվել է մոտ 500 ուղևոր, հայտնում է Интерфакс-ը` հղում անելով ՌԴ ՆԳՆ շրջանային մամուլի ծառայությանը:
 

«Առավոտյան հաղորդագրություն է ստացվել օդանավակայանի կայքում այն մասին, որ շինությունում ռումբ կա: Բոլոր չվերթները հետաձգվել են: Տարհանվել է մոտ 500 ուղևոր, ինչպես նաև օդանավակայանի աշխատակիցները»,- նշել են մամուլի ծառայությունում:

 

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների մասնագետները։

 

Յակուտսկի օդանավակայանից մարդկանց տարհանել են ռումբի մասին հաղորդագրությունից հետո