Յակուտսկի օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել
«Յակուտսկ» օդանավակայանի աշխատանքը, որն ընդհատվել էր ռումբի մասին հաղորդագրության պատճառով, վերականգնվել է, Интерфакс-ին հայտնել է օդանավակայանի մամուլի խոսնակ Յանա Բայգոժաևան:
«Օդանավակայանը վերականգնել է իր աշխատանքը։ Բոլոր ուղևորները հետ են կանչվել»,- նշել է օդանավակայանի աշխատակիցը:
Նրա խոսքով` բոլոր չվերթները հետաձգվել էին մի քանի ժամով օդանավակայանում ստուգումների ժամանակ: Բացի այդ, 7 չվերթ դեպի Չիտա, Նովոսիբիրսկ և Յակուտիայի բնակավայրեր հետաձգվել են ուժեղ մառախուղի պատճառով:
Հիշեցնենք, որ առավոտյան հաղորդվել էր, որ Յակուտսկի օդանավակայանը դադարեցրել է բոլոր չվերթները՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով, տարհանվել էր մոտ 500 ուղևոր:










