Բրյուսելում փարիզյան ահաբեկչությունների մեջ կասկածվող 2 անձ է ձերբակալվել
Բելգիայի ոստիկանությունը կիրակի երեկոյան Բրյուսելում հակաահաբեկչական հետաքննության շրջանակում ձերբակալել է 2 եղբայրների, որոնց անունները չեն նշվում, գրում է Интерфакс-ը` հղում անելով Բելգիայի լրատվամիջոցներին:
Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք` հարցաքննման համար: Դաշնային դատախազության տվյալներով` ոստիկանական գործողությունը կապված է Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, սակայն գլխավոր կասկածյալներից մեկի` Սալահ Աբդեսլամի հետախուզման հետ կապ չունի:
Գործողությունը շարունակվել է մի քանի ժամ` որոշակի տարածքի շրջափակման պայմաններում: Հեռուսատաընկերություններն ուղիղ ռեպորտաժներ են հեռարձակել դեպքի վայրից։










